Բելառուսը 25 բանտարկյալի կազատի, ԱՄՆ-ն էլ կվերացնի 2 ընկերության նպատմամբ պատժամիջոցները   | azatutyun.am

Բելառուսը 25 բանտարկյալի կազատի, ԱՄՆ-ն էլ կվերացնի 2 ընկերության նպատմամբ պատժամիջոցները   | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ-ն և Բելառուսը համաձայնության են եկել, որի շրջանակում Բելառուսը 25 բանտարկյալի ազատ կարձակի, ԱՄՆ-ն էլ կվերացնի բելառուսական երկու ընկերության նկատմամբ պատժամիջոցները, ասել է Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը, որի ղեկավարած պատվիրակությունը երեկ էր հանդիպել Բելառուսի նախագահի և վարչապետի հետ:

«Մենք համաձայնության ենք եկել ժամանակավոր համաձայնագրի, փոխըմբռնման շուրջ: «Որպես բարի կամքի դրսևորում՝ Բելառուսը կազատի 25 մարդու։ Իր հերթին, Միացյալ Նահանգները կվերացնի պատժամիջոցները երկու բելառուսական ընկերությունների՝ «Լակոկրասկա»-ի և «Բելեսբումպրոմ»-ի նկատմամբ», – բելառուսական BelTA պետական լրատվական գործակալությանն ասել է Քոուլը:

«Մենք շատ երկար բանակցություններ ենք ունեցել։ Այս բանակցությունները կշարունակվեն։ Իմ կարծիքով՝ մենք մեծ առաջընթաց ենք գրանցել։ Եվ կշարունակենք մեր համատեղ աշխատանքը»,- մինչ այդ ասել էր ԱՄՆ հատուկ դեսպանորդը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն