azatutyun.am Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Տաչին այսօր Հաագայի տրիբունալի կողմից մեղավոր է ճանաչվել պատերազմական հանցագործությունների համար և դատապարտվել 25 տարվա ազատազրկման:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կոսովոյի պատերազմի հանցագործությունները քննող տրիբունալը 58-ամյա Տաչիին դատապարտել է որպես էթնիկ ալբանացիների «Կոսովոյի ազատագրման բանակի» գերագույն հրամանատար կատարած սպանությունների, խոշտանգումների և ապօրինի ազատազրկումների համար:
Տրիբունալը Տաչիին մեղավոր է ճանաչել 1990-ականների հակամարտության ընթացում 96 քաղաքական ընդդիմախոսների և Սերբիայի անվտանգության ուժերի հետ ենթադրյալ համագործակցողների սպանությունների համար:
Կոսովոյի նախկին նախագահը հերքում է բոլոր մեղադրանքները: