arm.sputniknews.ru «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը ՀՀ մի շարք համայնքներում մասնակցելու է ՏԻՄ ընտրություններում: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
Նշենք, որ 2026 թվականի աշնանը Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն 46 համայնքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության համար սահմանել է երեք օր՝ սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը և նոյեմբերի 29-ը։
«Մեր մյուս ուժը՝ «Առաջ» կուսակցությունը, ևս մասնակցելու է ընտրություններին: Ամբողջ Հայաստանում խայտառակ բռնաճնշումներ են ընթանում ՏԻՄ ընտրւթյունների հետ կապված: Ուժային կառույցներ, ԱԱԾ, քննչական կոմիտե, ոստիկանություն, նույնիսկ հարկային մարմիններն ու մարզպետարանները ստեղծել են հանցավոր խումբ և հետապնդում են բոլոր այն քաղաքական ուժերին ու ավագանու անդամներին, որոնք պատրաստվում են մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Սա համատարած բնույթ է կրում: Բռնաճնշումների մի նոր խայտառակ մակարդակ է»,- ասաց Սաղաթելյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում