azatutyun.am Եվրամիությունը ծրագրում է մինչև 12 միլիարդ եվրոյի պետական և մասնավոր ներդրումներ ներգրավել Միջին միջանցքի զարգացման գործում, որը պետք է ուղղակիորեն կապի Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան եվրոպական շուկային: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ այսօր ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:
«Դա լինելու է նոր միջազգային նախագիծ փոխկապակցվածության ոլորտում: Այն ուղղակիորեն կապելու է Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան եվրոպական շուկային: Մենք այն անվանում ենք Միջին միջանցք», – ասել է ֆոն դեր Լայենը Միությանը հղած իր տարեկան ուղերձում:
Նրա խոսքով՝ այդ նախագծում պետական և մասնավոր ներդրումներ ներգրավելու նպատակով Եվրամիությունը գործարկելու է Global Gateway նախաձեռնությունը:
«Մեր նպատակն է դիվերսիֆիկացնել երթուղիները, եռապատկել առևտրային հոսքերը և էականորեն կրճատել տարանցման ժամկետները մինչև 2030 թվականը», – հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում