Կենտրոն վարչական շրջանի Խանջյան փողոցում իրականացվող միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար Երևանի քաղաքապետարանը խնդրում է սեպտեմբերի 16-ին՝ ժամը 21:00-ից 07:00-ն Տիգրան Մեծի պողոտայի աջ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։