Նոր Սահմանադրության նախագիծն առաջիկա ամիսներին կհրապարակվի. Գալյան | azatutyun.am

Նոր Սահմանադրության նախագիծն առաջիկա ամիսներին կհրապարակվի. Գալյան | azatutyun.am

azatutyun.am Նոր Սահմանադրության նախագիծն առաջիկա ամիսներին կհրապարակվի, այժմ այն քննարկումների փուլ է անցնում գերատեսչություններում: Այդ մասին այսօր «Ազատությանը» հայտնեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Սահմանադրական փոփոխությունների խորհրդում ամբողջական նախագիծը դեռ հաստատված չէ: Նախարարի փոխանցմամբ՝ այն խորհրդի հաստատմանը կներկայացվի գերատեսչություններում քննարկումների փուլն անցնելուց հետո:

Հայաստանի վարչապետը օգոստոսի վերջին նոր Կառավարության ծրագիրը Ազգային ժողովում ներկայացնելիս հայտարարեց՝ Անկախության հռչակագրին հղումը նոր Սահմանադրությունում չպետք է լինի: Ժամկետներից Նիկոլ Փաշինյանը չխոսեց, միայն ասաց՝ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին:

Ադրբեջանը Հայաստանի Անկախության հռչակագրի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին ձևակերպումները տարածքային պահանջ է համարում և Հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է դարձրել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն