Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրենը Լյազիզա Սաբիրովային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, մտքեր են փոխանակվել համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ: Մհեր Գրիգորյանը կարևորել է նաև մասնավոր հատվածի հետ ԱԶԲ համագործակցության զարգացումը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և տարածաշրջանի երկրների համար բացվող հեռանկարներին: