factor.am Եվրամիության իշխանությունները, ամենայն հավանականությամբ, կխաբեն Հայաստանին եվրաինտեգրման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Երիտասարդության միջազգային փառատոնում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եթե խոսենք [Հայաստանի վարչապետ] Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումների մասին, ապա խաբել, իհարկե, կարող են, և կարծում եմ՝ ԵՄ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, կխաբեն։ Ես չեմ տեսնում, թե ինչպես Հայաստանը կարող է հայտնվել Եվրամիությունում, որտեղ, օրինակ, Թուրքիան և Սերբիան արդեն բազմաթիվ տասնամյակներ հերթի են կանգնած»,- ասել է նա։
Լավրովը նաև հայտարարել է, թե Ռուսաստանը չէր ցանկանա Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու նախապատրաստության համար վճարել ԵՏՄ-ում ստացած հսկայական արտոնությունների հաշվին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում