Սեպտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 13-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Սյանշանի ֆորումը Չինաստանի գլխավոր միջազգային ռազմաանվտանգային երկխոսության հարթակներից մեկն է։ Այն ստեղծվել է 2006-ին՝ սկզբում որպես ռազմական-անվտանգային հետազոտական կենտրոնների երկխոսության հարթակ, իսկ 2014-ից վերածվել է ավելի բարձր մակարդակի՝ Track 1.5 ձևաչափի, որտեղ մասնակցում են նաև գործող պաշտպանության նախարարներ և զինվորական ղեկավարներ։