azatutyun.am Անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իրավապահների պնդմամբ ապօրինի գույքի բռնագանձման գործին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե չկա տեսական հնարավորություն, որ մարդը տասը տարի երկրի ղեկավար լինի և միլիոնատեր դառնա:
Փաշինյանը հարցրեց՝ ինքը արդեն ութ տարի է վարչապետ է, ինչո՞ւ ինքն էլ միլիոնատեր չէ. – «Այսինքն՝ դուք խելոք եք, մենք ոչ էնքա՞ն»:
Ենթադրաբար տեղից ընդդիմադիր պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն ասաց՝ «այո», ինչը զայրացրեց Փաշինյանին:
«Ասում է «հա», հեսա կտենանք ով է խելոքը, այդ տենց տմբտմբացրեք գլուխներդ, վերջին կոշիկն էլ ձեռներիցդ առնելու ենք, տենց խելոք եք», – հայտարարեց վարչապետը:
Ենթադրաբար Լևոն Քոչարյանը պատասխանեց, թե կուղարկի կոշիկը վարչապետին, ինչին Փաշինյանն այսպես արձագանքեց. – «Մի ուղարկի, հագիցդ հանելու ենք, կախած վիճակում»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում