Կանադայի հետ մերձեցման դեպքում Թրամփը սպառնում է ԵՄ-ին առևտրի սառեցմամբ | azatutyun.am

Կանադայի հետ մերձեցման դեպքում Թրամփը սպառնում է ԵՄ-ին առևտրի սառեցմամբ | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է բարձր մաքսատուրքեր սահմանել Եվրամիության նկատմամբ կամ նույնիսկ դադարեցնել առևտուրը ԵՄ-ի հետ, եթե Կանադայի հետ միության մերձեցումը Վաշինգտոնը «ոչ բարեկամական քայլ» համարի։

Թրամփն այսպես է արձագանքել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի առաջարկին՝ Կանադային դարձնել Եվրամիության առաջին «ասոցացված անդամը»։ «Եթե նրանք դա անեն, և ես թեկուզ փոքր-ինչ համարեմ, որ դա ոչ բարեկամական քայլ է, շատ բարձր մաքսատուրքեր կսահմանեմ կամ կդադարեցնեմ առևտուրը Եվրոպայի հետ», – հայտարարել է ԱՄՆ նախագահը նախընտրական միջոցառման ժամանակ։

Ֆոն դեր Լայենը նախօրեին Եվրախորհրդարանում, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի ներկայությամբ, հայտարարել էր, որ Բրյուսելը ցանկանում է Կանադայի հետ հարաբերությունները հասցնել «հնարավոր ամենաբարձր մակարդակի» և աշխատել, որ երկիրը դառնա ԵՄ առաջին «ասոցացված անդամը»։ Նման կարգավիճակ Եվրամիությունում այժմ գոյություն չունի, և դրա ձևաչափն ու պայմանները դեռ պետք է մշակվեն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն