Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ կապերի մեջ մեղադրվող թալիշ հետազոտողին խիստ ռեժիմի բանտ տեղափոխել | azatutyun.am

Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ կապերի մեջ մեղադրվող թալիշ հետազոտողին խիստ ռեժիմի բանտ տեղափոխել | azatutyun.am

azatutyun.am Ադրբեջանը ցանկանում է բանտարկված թալիշ ակտիվիստ Իգբալ Աբիլովին երեք տարով տեղափոխել խիստ ռեժիմի բանտ, հայտնում է OC Media-ն: Իշխանությունները հայտարարել են, որ Աբիլովը, որը 2025-ին մի քանի մեղադրանքով դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, բանտախցում կատարել է խախտումներ, ինչի համար էլ ցանկանում են նրան տեղափոխել:

Աբիլովը Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանի կողմից անցած տարի դատապարտվել է մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ պետական դավաճանության, պետական հեղաշրջման կոչերի և ատելության խոսքի համար։

Բելառուսում բնակվող հետազոտողը ձերբակալվել էր 2024-ի հուլիսին՝ Ադրբեջանում իր հարազատներին այցելելիս։ Նրա ձերբակալությունից հետո իշխանամետ լրատվամիջոցները հրապարակել են լուրեր, որոնցում պնդում է արվում, որ նա համագործակցել է Հայաստանի հետախուզական ծառայությունների հետ։

Իքբալ Աբիլովի իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հայտարարել է, որ նա չի զբաղվել քաղաքական գործունեությամբ, այլ կենտրոնացել է բացառապես ակադեմիական հետազոտությունների և մշակութային ժառանգության պահպանման վրա։

Հանձնաժողովը հայտնել է, որ լսումների ժամանակ Քրեակատարողական ծառայության թիվ 12 բանտի ղեկավարությունը հայտարարել է, որ Աբիլովը խախտել է բանտային կանոնակարգը և ներկայացրել է 22 էջանոց զեկույց, որտեղ մանրամասն նկարագրված են ենթադրյալ խախտումները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն