3.5 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում՝ առողջական ապահովագրության համար | azatutyun.am

Կառավարությունը նախատեսում է 3.5 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում ուղղել առողջական ապահովագրությանը | azatutyun.am

azatutyun.am Կառավարությունը շարունակում է նոր գումարներ ներդնել վարձու աշխատողների առողջական ապահովագրության սուբսիդավորման ուղղությամբ։ Կառավարության այսօրվա որոշումներից մեկով նախատեսվում է ավելի քան 3.5 մլրդ դրամ հատկացնել 166.667 վարձու աշխատողների 9 ամիսների ապահովագրության գումարների սուբսիդավորման համար։

Այս տարվա հունիսի 18-ին նույն նպատակով կառավարությունը վերաբաշխում էր կատարել ու ավելի քան 5.5 միլիարդ դրամ հատկացրել կիսամյակային ապահովագրավճարների համար։

Այս տարվանից ներդրված ապահովագրության համակարգի վրա հունիսի 30-ի դրությամբ արդեն ծախսվել էր 97.4 մլրդ դրամ, շահառուների թիվն էլ գերազանցել է 1.7 միլիոնը, իսկ բժշկական ծառայություններից օգտվել էր ավելի քան 842 000 անձ։ Այս թվերը հայտնել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն