Ֆոն դեր Լայենն առաջարկել է արագ արձագանքման մեխանիզմ ստեղծել ԵՄ-ի համար՝ ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածի նման | azatutyun.am

Ֆոն դեր Լայենն առաջարկել է արագ արձագանքման մեխանիզմ ստեղծել ԵՄ-ի համար ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածի նման | azatutyun.am

azatutyun.am Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել է հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար արտակարգ իրավիճակների արձագանքման եվրոպական մեխանիզմ ստեղծել՝ նման Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածին, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը։

Եվրոպացի պաշտոնյան այս մասին հայտարարել է սեպտեմբերի 16-ին՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած իր ամենամյա ուղերձում։

ՆԱՏՕ-ի պայմանագրի 4-րդ հոդվածը դաշինքի անդամ ցանկացած երկրի թույլ է տալիս խորհրդակցություններ հրավիրել իր դաշնակիցների հետ, եթե կարծում է, որ իր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը կամ անկախությունը վտանգված են։ Սա ինքնաբերաբար չի ենթադրում ռազմական արձագանք, բայց պարտավորեցնում է դաշնակիցներին քննարկել իրավիճակը և հնարավոր համատեղ գործողությունները։

Ֆոն դեր Լայենը նոր մեխանիզմի մշակման պատճառ է նշել Լիտվայում, Դանիայում, Լեհաստանում և Գերմանիայի Լայպցիգ քաղաքում վերջերս անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերը։ Նա Լայպցիգի միջադեպն անվանել է «ռազմական միջոցներով հարձակում, որն իրականացվել է ռուս գործակալների կողմից եվրոպական հողի վրա»։ Ռուսաստանը հերքում է միջադեպին իր մասնակցությունը։

Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի խոսքով, եթե ԵՄ անդամ պետություններից մեկն ակտիվացնում է նոր մեխանիզմը, մյուս երկրները ստիպված են համախմբվել՝ համակարգելու արձագանքման միջոցառումները՝ հետագա սրացումը կանխելու և հետևանքները նվազագույնի հասցնելու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն