Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ, երբ իքս պահի որոշում կայացրինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից. Փաշինյան | 1lurer.am

Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ, երբ իքս պահի որոշում կայացրինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից. Փաշինյան | 1lurer.am

1lurer.am Հայաստանում շատ է քննարկվում այսպես կոչված «փոխադարձության սկզբունքը», որ Հայաստանը պետք է անի քայլեր, ինչ որ ուրիշներն են անում, և ուրիշները պետք է անեն քայլեր, ինչը Հայաստանն է անում: Կարծում եմ՝ այս տրամաբանությունը երբեք չի բերի իրադրության փոփոխության, և դա մենք տեսանք 2024 թվականին: Այդ մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովին իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է շատ պարզ արձանագրել՝ երբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը: Հաջող ավարտը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մենք իքս պահի որոշում կայացրինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից: Այսինքն՝ մենք տեսանք, որ կա մի իրավիճակ, որ խաղաղության համաձայնագրի տեքստը պինգպոնգով ավելի լավը դարձնելու որևէ պոտենցիալ այլևս չկա, և մեր առաջ եկավ ընտրություն՝ ի՞նչ անել. շարունակել փոխադարձության պինգպո՞նգը, թե՞, այնուամենայնիվ, գնալ այլ տրամաբանություն կառուցելու ճանապարհով, և մենք գնացինք այլ տրամաբանություն կառուցելու ճանապարհով:

Շատ պարզ հարց տվեցինք ինքներս մեզ, ասինքն՝ եթե պատկերացնենք, որ եթե այս իրավիճակով խաղաղության համաձայնագիրն այդ պահի դրությամբ համաձայնեցված վիճակով ստորագրված և վավերացված է, սա Հայաստանի համար պրոբլեմնե՞ր է ստեղծում, թե՞ լուծում է պրոբլեմները: Այսինքն՝ սրա ստորագրման և վավերացման արդյուքնում իրադրությունը կլինի ավելի լա՞վը, թե՞ ավելի վատը, և մենք տեսանք, որ իրականությունը կլինի ավելի լավը, և մենք կայացրինք որոշում, որ համաձայնում ենք այս տեքստին, որից հետո արդեն տեղի ունեցան հայտնի իրադարձությունները: Դա չի նշանակում, որ այդ տեքստը տեսականորեն չի կարող լինել ավելի լավը կամ զարգանալու տեղ չկար»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն