Ուկրաինայի կառավարությունը մտադիր է հաջորդ տարի պաշտպանական ոլորտում ռեկորդային ծախսեր անել | armenpress.am

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է հաջորդ տարի պաշտպանական ոլորտում ռեկորդային ծախսեր անել | armenpress.am

armenpress.am Ուկրաինայի կառավարությունը 2027 թվականի համար առաջարկում է պաշտպանական ռեկորդային ծախսեր։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

2027 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը, ըստ նախատեսվածի, կկազմեն 4.89 տրիլիոն գրիվնա (110 միլիարդ դոլար)՝ 12%-ով ավելի, քան այս տարի։

Բյուջեի եկամուտները նախատեսվում է սահմանել 5.6 տրիլիոն գրիվնա։

«Սա լայնածավալ պատերազմի վեցերորդ բյուջեն է, և այն կրկին ավելի մեծ է, քան նախորդը։ Այս տարիների ընթացքում պատերազմն ավելի թանկ է դարձել»,- օրենսդիրներին ասել է խորհրդարանի բյուջետային հանձնաժողովի նախագահ Ռոկսոլանա Պիդլասան։

Նրա խոսքով՝ այս տարի պատերազմի օրական արժեքը հասել է 190 միլիոն դոլարի՝ 2022 թվականի 116 միլիոն դոլարի համեմատ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն