Նեթանյահուն ցանկանում է չեղարկել Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակներից մեկը տարած իսրայելցի ռեժիսորների քաղաքացիությունը | armenpress.am

Նեթանյահուն ցանկանում է չեղարկել Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակներից մեկը տարած իսրայելցի ռեժիսորների քաղաքացիությունը | armenpress.am

armenpress.am Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ մտադիր է օրենք ընդունել՝ Իսրայելի զինվորներին զրպարտող անձանց քաղաքացիությունը չեղարկելու համար։ Այս սպառնալիքի հասցեատերերը օրերս Վենետիկի կինոփառատոնում գլխավոր մրցանակներից մեկը ստացած «NAZA» վավերագրական ֆիլմի իսրայելցի ռեժիսորներն են։ Ֆիլմը պատմում է Գազայում զինվորների կողմից խաղաղ բնակիչների սպանությունների մասին։ Այն հիմնված է հետախուզության աշխատակիցների և զինվորների անանուն հարցազրույցների վրա։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ֆիլմն Իսրայելում արժանացել է քննադատության, իսկ զինվորականներն ուսումնասիրում են դրա հետ կապված անձանց նկատմամբ հնարավոր իրավական քայլերը։

Նեթանյահուն խոստացել է առաջ մղել երկու օրինագիծ, որոնք, իր խոսքով, նպատակ ունեն հակազդելու իսրայելցի զինվորներին հասցվող «հսկայական վնասին»։

«Առաջինը՝ չեղարկել այն անձանց քաղաքացիությունը, ովքեր զրպարտում են Իսրայելի զինվորներին, իսկ երկրորդը՝ հարվածել նրանց գրպանին և 20 անգամ ավելացնել զրպարտության համար օրենքով սահմանված փոխհատուցման չափը, որը նրանցից կարող են պահանջել դատարանում։

Մենք հարվածելու ենք նրանց և՛ գրպանին, և՛ քաղաքացիությանը, քանի որ նրանց տեղը մեզ հետ չէ »,- ասել է Նեթանյահուն սոցցանցերում հրապարակված տեսանյութում։

Նեթանյահուն օրինագծերն առաջարկելիս անդրադարձել է երեք դեպքի՝ «NAZA» ֆիլմին, որը, նրա խոսքով, իսրայելցի սպաներին և զինվորներին ներկայացրել է որպես ռազմական հանցագործներ, 2025 թվականին ձախակողմյան նախկին գեներալ և քաղաքական գործիչ Յաիր Գոլանի հայտարարությանը, թե «ողջամիտ երկիրը երեխաներին որպես հոբբի չի սպանում», ինչպես նաև զինվորականի կողմից 2024 թվականին Գազայում ձերբակալված անձի նկատմամբ զինվորների բռնությունը ցուցադրող տեսանյութի արտահոսքին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն