Դիվանագիտական անձնագրերով Հայաստանից առանց վիզա կմեկնեն Բենին և Ռուանդա | arm.sputniknews.ru

Դիվանագիտական անձնագրերով Հայաստանից առանց վիզա կմեկնեն Բենին և Ռուանդա | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ռուանդայի, ինչպես նաև Հայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի վիզայի պահանջի վերացման մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Որոշումներն ընդունվեցին կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշենք, որ Հայաստանի և Բենինի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2007 թվականի օգոստոսի 2-ին՝ ՄԱԿ-ում երկու երկրների դեսպանների կողմից համապատասխան արձանագրության ստորագրմամբ։ Իսկ Հայաստանի և Ռուանդայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2004 թվականի մարտի 29-ին:

Հավելենք, որ Հայաստանի և Ռուանդայի միջև տնտեսական կապերը ներկայումս գտնվում են զարգացման սկզբնական փուլում և ունեն փոքր ծավալներ, սակայն վերջին տարիներին երկու երկրներն ակտիվորեն աշխատում են դրանք ընդլայնելու ուղղությամբ։ 2026 թվականի օգոստոսին Կիգալիում տեղի են ունեցել երկու երկրների ԱԳՆ-ների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները, ինչը նոր թափ է հաղորդել երկկողմ հարաբերություններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն