Գյուլեր. Թուրքիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «դրական քայլերը». Կովկասին պետք են ոչ թե հակամարտություններ, այլ զարգացում | news.am

Թուրքիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «դրական քայլերը». Գյուլեր | news.am

news.am «Պատմական հնարավորություն է ստեղծվել, որպեսզի Հարավային Կովկասը բազմամյա հակամարտությունների փոխարեն ասոցացվի խաղաղության, կայունության, զարգացման և տարածաշրջանային համագործակցության հետ», — հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«Այս համատեքստում Թուրքիան ողջունում է անցյալ տարի Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը, ինչպես նաև խաղաղության հաստատման ուղղությամբ վերջին շրջանում ձեռնարկված դրական քայլերը՝ հույս հայտնելով, որ հնարավորինս շուտ համապարփակ և կայուն խաղաղություն կհաստատվի»։

Թուրքիան աջակցում է գործընթացն ավարտին հասցնելու ջանքերին՝ հիմնվելով այնպիսի մոտեցման վրա, որը կապահովի դրա կայունությունը, կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունն ու կնպաստի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների խաղաղությանն ու բարօրությանը», — ասել է նա։

Թուրք նախարարը նկատել է, որ Կովկասին նույնպես հակամարտություններ պետք չեն․ նրան անհրաժեշտ են զարգացում և բարօրություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն