Դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան | azatutyun.am

Դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան | azatutyun.am

azatutyun.am Իրական Հայաստանի գաղափարախոսությունը իշխող գաղափարախոսություն և պետական ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ այդմ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովին:

«Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, կառավարությունը դրա դեմ պետք է գոևծողություններ անի, որովհետև դա սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար: մեր հեևությունն այն է, որ այս ամենով հանդերձ եթե մենք խոսում ենք համապարփակ անվտանգություն և դիմակայունություն մասին, պետք է արձանագրենք մի բան, որ միայն խաղաղությունն է, որ կարող է երաշխավորել խաղաղություն», – ընդգծեց Փաշինյանը:

14 կետից բաղկացած «Իրական Հայաստանի գաղափախոսությունում» Նիկոլ Փաշինյանը նշում է, որ հայրենիքը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունն է. «Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է՝ միջազգային ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով»:

«Միջազգային լեգիտիմություն ասելով նկատի ունենք, որ ՀՀ արտաքին քաղաքական դիրքորոշումները և անվտանգային ոլորտի դիրքորոշումները պետք է հինված լինեն միջազգայնորեն ճանաչված լեգիտիմ շրջանակի վրա: Սա է պատճառը, որ մենք խոսում ենք 29 հազար 743 քառակուսի կիլոմետր ՀՀ ինքնիշխան տարածքի մասին», – ասաց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հայտարարեց նաև՝ «պետք է կառուցենք մեր հարևանների հետ այնպիսի հարաբերություններ, որ միմյանց կայունությունն ու տնտեսական բարեկեցությունը ձեռնտու լինի իրար»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն