1lurer.am Ինձ մոտ վատ հիշողություններ արթնացան պարոն Կարապետյանի ելույթից: Մոտավորապես 2015-2016 թվականն էր, ռուսական հեռուստաալիքներից մեկում՝ թոք-շոուներից մեկի ընթացքում, Հայաստանին համեմատել էին ման եկող կնոջ կամ դավաճանող կնոջ հետ: Հայաստանում մեծ վրդովմունք էր առաջացել, ես էլ էի վրդովվել: Ցավոք, պարոն Կարապետյանի բերած օրինակները նույն աշխարհայացքի մեջ էին: Նիստը վարողի իրավունքով իր ելույթում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության քայլերին վերաբերող ելույթին:
Հիշեցնենք՝ Նարեկ Կարապետյանն իր ելույթում, մասնավորապես խոսելով Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին, հայտարարել էր հետևյալը. «Հայաստանն ուզում է Եվրոպային, բայց Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ է, ԵԱՏՄ-ն խանդում է, ասում է՝ ուր ես գնում, մենք ասում ենք ԵԱՏՄ-ին՝ Мы просто друзья, մեր մեջ խորքային ոչինչ չկա, բայց ԵԱՏՄ-ն ասում է՝ հիմա որոշիր՝ ինձ հետ ես, թե Եվրոպական միության:
Էդ պահին մենք ստրատեգիական որոշում ենք անում՝ գնանք Չինաստանի կողմից կազմակերպված ШОС (ՇՀԿ), շոկոլադ և ծաղիկ ուղարկենք էնտեղ»:
Դիմելով Կարապետյանին՝ Ռուբինյանը նկատեց՝ նա Հայաստանի արտաքին քաղաքականությունը համեմատել է սիրային եռանկյունու կամ քառանկյունու հետ:
«Բայց պարո՛ն Կարապետյան, ես ձեզ համար լավ կամ վատ լուր ունեմ՝ արտաքին քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները սիրո հետ ունեն զրո կապ: Միջազգային հարաբերությունները կապ ունեն շահի հետ՝ պաշտպանական և անվտանգային, տնտեսական, բայց սիրո հետ ոչ մի կապ չունեն:
Ասեմ ավելին. միջազգային հարաբերությունները ոչ մի զգացմունքի վրա հիմնված չեն: Դրանք հիմնված են շահի, գործընկերության և միջազգային պայմանագրերի վրա: Ինչ կապ ուներ ձեր ասածը միջազգային հարաբերոյւթյունների հետ: Այսինքն՝ Դուք ուզում եք ասեք, որ Հայաստանը չպետք է արտաքին քաղաքականություն ունենա, այսինքն՝ եթե մեկի հետ շփվում է, մյուսի հետ չպե՞տք է շփվի, իսկ ինչի՞ մենք չպիտի գնայինք ՇՀԿ կամ ինչի չպետք է խորացնենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Մենք ինչ-որ մեկի սիրո կամ հավատարմության երդո՞ւմ ենք տվել»,- հակադարձեց Կարապետյանին ԱԺ նախագահը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում