ՌԴ դեսպանն ու Սյունիքի մարզպետը քննարկել են ռուսական ներդրումների հարցը | arm.sputniknews.ru

ՌԴ դեսպանն ու Սյունիքի մարզպետը քննարկել են ռուսական ներդրումների հարցը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պայմանավորվել են համատեղ նախաձեռնություններ մշակել։ Հանդիպումը կայացել է Սյունիքում, այս մասին հայտնում է ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են նաև միջմարզային համագործակցության զարգացման և Սյունիքի մարզի արդյունաբերական ու սոցիալ-տնտեսական զարգացման համար ռուսական ներդրումների ներգրավման հեռանկարները։

Հանդիպման մասնակիցները կոնկրետ առաջարկներ են ներկայացրել մոնոքաղաքների զարգացման, փոխշահավետ նախագծերի ֆինանսավորման, թվային տեխնոլոգիաների ներդրման և զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։

Քննարկմանը մասնակցել են Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Ա․ Իվանովան և Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցչության ղեկավար Վ․ Ենոքյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն