Հայաստանում ինչ–որ չափով է թանկացել, իսկ աշխարհում` կտրուկ. Պապոյանը` բենզինի գնաճի մասին | arm.sputniknews.ru

Հայաստանում ինչ-որ չափով է թանկացել, իսկ աշխարհում` կտրուկ. Պապոյանը` բենզինի գնաճի մասին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Հայաստանի Հանրապետությունը բենզինի գնաճը որոշ չափով մեղմելու համար պետք է հնարավորինս շատ այլընտրանքային աղբյուրներ ունենա։ Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նշենք, որ վերջին շրջանում Հայաստանում հատկապես բենզինի գները օրեցօր նոր ցուցանիշներ են գրանցում։ Պրեմիում տեսակի բենզինն այս օրերին վաճառվում է 600 դրամ` նախկին 570–580–ի փոխարեն, ռեգուլյար տեսակը` 540–550–ի փոխարեն այսօր վաճառվում է 580 դրամով։

«Եթե այլընտրանքները չլինեին, մասնավորապես ադրբեջանական բենզինը, ապա բենզինի գինը կբարձրանար այնքան, որքան միջազգային շուկաներում է։ Համեմատության մեջ՝ աշխարհում «ամենաքիչ թանկացած» պետություններից մեկն ենք։ Առհասարակ, բենզինն ամբողջ աշխարհում շատ կտրուկ է թանկացել։ Կարելի է Եվրոպայում, Ասիայում, ԱՄՆ–ում ապրող հարազատներին հարցնել այդ մասին։ Մենք Ադրբեջանից բենզինը բերել ենք, որ տոկոսներով թանկանա, ոչ թե մի քանի անգամով, մի քանի հարյուր դրամով»,– նշեց Պապոյանը։

Նա պնդեց` բենզինի գնի աճելու պատճառը Հորմուզի, Բաբ Էլ Մանդեբի նեղուցներում խնդիրներն են, ինչպես նաև նավթի գների համաշխարհային նոր ռեկորդները։ Որպես լուծում նախարարն առաջարկում է մշտապես ունենալ այլընտրանքային աղբյուրներ։

Ըստ Պապոյանի` նույնը նաև հեղուկ գազին է վերաբերում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն