ՄԱԿ-ը ենթադրում է, որ ԱՄՆ-ն Իրանում ռազմական, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ է կատարել | azatutyun.am

ՄԱԿ-ը ենթադրում է, որ ԱՄՆ-ն Իրանում ռազմական, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ է կատարել | azatutyun.am

azatutyun.am ՄԱԿ-ի Իրանի հարցով փաստահավաք առաքելությունը հայտարարել է, որ բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ փետրվարին Իրանում դպրոցին և մարզական օբյեկտին հասցված հարվածների հետևում կանգնած է ԱՄՆ-ն, և որ դրանք համարվում են պատերազմական հանցագործություններ, հայտնում է Reuters-ը։

Փաստահավաք խումը նաև պարզել է, որ Իրանի իշխանությունները մարդկության դեմ հանցագործություններ են կատարել անցած տարվա վերջին ակակառավարական բողոքի ցույցերը ճնշելու ժամանակ, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ են սպանվել:

Իրանի վերաբերյալ Անկախ միջազգային փաստահավաք առաքելության նոր զեկույց պետք է ներկայացվի Ժնևում գտնվող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Դրանում ներկայացված են ԱՄՆ-ի վարքագիծը փետրվարին Իրանի սկսված պատերազմի ժամանակ և Իրանի կառավարության արձագանքը դեկտեմբերի վերջին սկսված զանգվածային անկարգություններին։

ԱՄՆ պաշտոնյաները նախկինում հայտարարել են, որ ռազմական գործողություններն իրականացվում են զինված հակամարտության օրենսդրությանը համապատասխան, իսկ Իրանը հետևողականորեն հերքել է մարդու իրավունքների համակարգված խախտումների մասին մեղադրանքները։

ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ բավարար հիմքեր են գտել ենթադրելու, որ ԱՄՆ ուժերն են պատասխանատու Մինաբ քաղաքի Շաջարե Թայեբեհի նախակրթարանի վրա հարձակման համար, որտեղ, ըստ իրանցի պաշտոնյաների, զոհվել է ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ մոտ 120 դպրոցական։

Առաքելությունը եզրակացրել է, որ այս հարձակումը տարբերություն չի դրել ռազմական և քաղաքացիական թիրախների միջև և հանգեցրել է քաղաքացիական բնակչության մահվան և քաղաքացիական ենթակառուցվածքների վնասման, ինչը միջազգային իրավունքի համաձայն համարվում է պատերազմական հանցագործություն։

Զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ն հիմնվել է հետախուզական տվյալների վրա, որոնք ենթադրում էին, որ իրանցի բարձրաստիճան զինվորական հրամանատար է ներկա եղել այդ վայրում, սակայն չի կարողացել բավարար չափով ստուգել տեղեկությունը հարվածելուց առաջ։ Ըստ հետաքննիչների՝ այն, որ ԱՄՆ-ն չի թարմացրել թիրախավորման հետախուզական տվյալները և չի հաստատել, թե արդյոք այդ շենքը ռազմական նպատակակետ է, թե ոչ, ավելին է, քան պարզապես անփութությունը։

«ռնաճնշումների ժամանակ սպանվածների թվում են եղել նաև անցորդներ։ Թեհրանն այդ ժամանակ մեղադրում էր «ահաբեկիչներին և անկարգություններ հրահրողներին», որոնց աջակցում են վտարանդի հակառակորդները և օտարերկրյա թշնամիները՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը։

Հետաքննության հեղինակները նշում են, որ չեն կարող անկախ կերպով հաստատել զոհերի թիվը, սակայն կարծում են, որ զոհվածների և վիրավորների թիվը, հավանաբար, շատ ավելի բարձր է, քան պաշտոնական տվյալները, ըստ որոնց՝ զոհվերի թիվը 3038 է, իսկ վիրավորներինը՝ 25,000։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն