ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր | 1lurer.am

ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և համագործակցության բարձր մակարդակը՝ կարևորելով առկա փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։

Անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանն ու փոխգործակցության նոր հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք հարցերի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն