Շոյգուն Հայաստանի իշխանությանը մեղադրում է Ռուսաստանի հետ կապերը խզելու ձգտման մեջ | azatutyun.am

Շոյգուն Հայաստանի իշխանությանը մեղադրում է Ռուսաստանի հետ կապերը խզելու ձգտման մեջ | azatutyun.am

azatutyun.am Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու ուղեգիծ են որդեգրել, ակնհայտ է ՆԱՏՕ-ի հետ փոխգործողությունն ընդլայնելու Երևանի ձգտումը, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

«Առավել ցուցադրական իրավիճակ է ստեղծվել Հայաստանի հետ: Հիշեցնեմ, որ 90-ականներին Ռուսաստանը փրկեց այդ երկիրը տնտեսական և էներգետիկ կոլապսից, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցության տասը տարիներին նրա տնտեսությունն աճել է գրեթե եռակի: Ընդ որում՝ ներկայիս իշխանությունները Ռուսաստանի հետ կապերի խզման և Արևմուտքի հետ համագործակցության ամրապնդման ուղեգիծ են որդեգրել», – «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Շոյգուն գիտական-փորձագիտական խորհրդի նախագահության անդամների խորհրդակցության ժամանակ:

«Ակնհայտ է ՆԱՏՕ-ի հետ փոխգործողության ընդլայնման Երևանի ձգտումը և բացահայտ սպառողական վերաբերմունքը տարածաշրջանային ինտեգրման մեխանիզմների, նախ և առաջ՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ», – նշել է ՌԴ ԱԽ քարտուղարը:

ТАСС գործակալության փոխանցմամբ էլ՝ Շոյգուն պնդել է, թե Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի ներքին գործերին, ԱՄՆ-ը և Եվրոպան շահագրգռված են «Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի դիրքերի առավելագույնս թուլացմամբ և իրենց կանոնների հաստատմամբ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն