ԿԸՀ համակարգը ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում գտնվել է կիբեռգրոհի ներքո․ Հովակիմյան | armenpress.am

ԿԸՀ համակարգը ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում գտնվել է կիբեռգրոհի ներքո․ Հովակիմյան | armenpress.am

armenpress.am Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում մեկ րոպե անգամ չի դադարել։ Այս մասին Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Ամբողջ գործընթացն անդադար ընթացել է։ Քվեարկության ամփոփման փուլի ժամանակ մեր համակարգը գտնվել է խիստ գրոհի ներքո։ Հայաստանի կիբեռանվտանգության լավագույն մասնագետները, այդ թվում՝ միջազգային փորձագետ գործընկերները, զբաղված էին վիրտուալ գրոհը կանխելու և հետ մղելու գործընթացով»,- ասաց Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ չնայած համակարգի նկատմամբ իրականացված գրոհին՝ ԿԸՀ-ի համակարգը որևէ պահի չի դադարել գործել։ «Բարեբախտաբար, մեկ րոպե անգամ մեր համակարգը չի դադարել, և ընտրատարածքներից եկած տվյալներն անմիջապես ներկայացվել են»,- ասաց ԿԸՀ նախագահը։

Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի են ունեցել 2026 թվականի հունիսի 7-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն