Նեթանյահուն հայտարարել է Իսրայելը մտադիր է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը, տապալել Իրանի իշխանություններին և հաղթել Հըզբոլլահին | news.am

Նեթանյահուն հայտարարել է՝ Իսրայելը մտադիր է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը, տապալել Իրանի իշխանություններին և հաղթել Հըզբոլլահին | news.am

news.am Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը Գազայի հատվածում, տապալել Իրանի իշխանություններին և հասնել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման անկմանը։ Դրա մասին նա ասել է Իսրայելի նախագահի նստավայրում անցկացված՝ Ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) աշխատակիցներին նվիրված արարողության ժամանակ, հայտնում է The Times of Israel-ը:

Մեկնաբանելով իրավիճակը Գազայի հատվածում՝ Նեթանյահուն մերժել է այն պնդումը, թե ՀԱՄԱՍ-ը իբր պաշտպանված է իր վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ըստ նրա՝ Իսրայելը շարունակում է հետապնդել խմբավորման զինյալներին, որոնց նա պատասխանատու է համարում 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ իսրայելցիների սպանության համար։

«Մենք հաշիվներ ենք մաքրում այդ մարդասպանների հետ, որոնք 7 հոկտեմբերի սպանեցին մեր ժողովրդին, մեր դուստրերին, մեր կանանց և մեր երեխաներին»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ի անդամներից «քիչ է մնացել», քանի որ Իսրայելը շարունակում է պայքարել նրանց դեմ։

«Մենք կկործանենք ՀԱՄԱՍ-ը, իսկ նախ և առաջ կհաղթենք Իրանի ռեժիմին։ Մենք կտապալենք այն։ Մենք կզբաղվենք նաև «Հեզբոլլահ»-ով, և այն նույնպես կտապալվի»,- հայտարարել է Նեթանյահուն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն