Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես, անդրադարձ է կատարվել TRIPP զարգացման ընկերության (TDC) իրավապայմանագրային փաթեթին և առաջիկա անելիքներին, մասնավորապես՝ ներկայացվել են ընկերության կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի նախագծի շուրջ ընթացող աշխատանքները:

Նախագծի իրականացման ուղղությամբ նման ձևաչափով քննարկումները կկրեն շարունակական բնույթ»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն