factor.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ շաբաթ Նյու Յորքում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Այս մասին հայտարարել է Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման մանրամասները դեռևս հստակ չեն։
Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում՝ այս տարվա հուլիսին։ Գագաթնաժողովը նաև հնարավորություն էր՝ ցուցադրելու երկու երկրների միջև բարելավվող կապերը Թրամփի օրոք, որը հաճախ է գովաբանում Էրդողանի քաղաքական հմտությունները։ Թրամփը նաև ազդարարել էր Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերացման մասին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում