Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու և բազմաթիվ բնակիչների կողմից բարձրացված խնդրին արձագանքելու նպատակով սեպտեմբերի 18-ից Մինսկի փողոցում կկատարվեն համապատասխան միջոցառումներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մասնավորապես, հ. 21-244 հասցեի հարակից ճանապարհահատվածում հետիոտների անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում՝ 1.14.1 գծանշմամբ, իսկ նույն հասցեի հարակից և հանդիպակաց ճանապարհահատվածներում կկազմակերպվեն հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումով»,- նշված է հաղորդագրությունում։