1lurer.am Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին և Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդին:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային վտանգավոր սրացմանը՝ շեշտելով միջազգային ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում համապարփակ և կայուն հրադադարի հասնելու համար:
Հանդիպմանը մասնակցել են նաև եվրոպացի և արաբ բարձրաստիճան զինվորականներ՝ գնահատելու Լիբանանի զինված ուժերի կարիքները և քննարկելու ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ավարտի հարցը: Առանձին հանդիպման ընթացքում Մակրոնը և Աունը քննարկել են Լիբաննաում իսրայելական հարձակումներին վերջ դնելու ջանքերը: