shantnews.am Ռուսաստանում մեկնարկել են Պետական դումայի պատգամավորների ընտրությունները, որոնք կտևեն մինչև սեպտեմբերի 20-ը։ Տարբեր մարզերում ընտրատեղամասերը երեք օր շարունակ բաց կլինեն տեղական ժամանակով առավոտյան ժամը 8:00-ից մինչև երեկոյան 8:00-ն։
Առաջին ընտրատեղամասերը բացվել են Կամչատկայում և Չուկոտկայում՝ հինգշաբթի օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ին։ Առաջին անգամ Պետական դումայի ընտրություններին մասնակցում են ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի (որոնք Ռուսաստանի կազմի մեջ են մտել 2022 թվականին) բնակիչները։
Նրանց, ինչպես նաև ռազմական գործողությունների գոտուց դուրս գտնվող, սակայն Ուկրաինայի զինված ուժերի կողմից հաճախակի հարձակումների ենթարկվող տարածաշրջանների (Ղրիմ, Սևաստոպոլ, Կրասնոդարի երկրամաս, ինչպես նաև Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի և Ռոստովի մարզեր) ընտրողների համար վաղաժամկետ քվեարկությունը հասանելի է եղել օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 17-ը։
Դժվարհասանելի կամ հեռավոր վայրերի բնակիչների համար վաղաժամկետ քվեարկությունն անցկացվել է օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 17-ը։
Ռուսաստանից դուրս բացվել է 333 ընտրատեղամաս։ Դրանք տեղակայված են 152 երկրում։