arm.sputniknews.ru ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկից բերել են Հակակոռուպցիոն դատարան:
Նշենք, որ այսօր «Մարտի 1-ի» գործով հերթական նիստն է ընթանալու:
Ի աջակցություն Քոչարյանի՝ դատարանի բակում հավաք է նախատեսվում:
Արդեն իսկ դատարանի մոտ են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Աղվան Վարդանյանը, Սևակ Խաչատրյանը:
Ռոբերտ Քոչարյանի հետ տեսակցությունները թույլատրված են միայն մերձավոր ազգականների հետ։