Բաքուն պնդում է՝ մահափորձեր է կանխել․ հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել 5 երկրներում, 10 մարդ ձերբակալվել է | factor.am

Բաքուն պնդում է՝ մահափորձեր է կանխել․ հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել 5 երկրներում, 10 մարդ ձերբակալվել է | factor.am

factor.am Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից իրականացված հակաահաբեկչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում բացահայտվել են Ադրբեջանի և օտարերկրյա պետությունների քաղաքացիների կողմից կատարված հանցավոր գործողություններ, որոնք կապված են գաղտնի կազմակերպչական գործունեության, ահաբեկչության նախապատրաստման և ահաբեկչության ֆինանսավորման հետ։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից։

Հաղորդվում է, որ նշված միջոցառումների շրջանակում պարզվել է, որ Վուգար Աբդուլլաևը, որը նախկինում դատապարտվել էր «Սումգայիթի համայնք» անվանումով ահաբեկչական խմբավորման կազմում հանցավոր գործողություններ կատարելու համար, հանցավոր համաձայնության է եկել Ադրբեջանի քաղաքացիներ Ջալալ Հաջիևի, Ջավիդ Ալիևի, Նիջաթ Ահմեդովի, Նազիմ Ալիևի, Իլքին Հասանզադեի և այլ անձանց հետ՝ Ադրբեջանում հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր իրականացնելու նպատակով։ Նրանց գաղտնի հանդիպումներն ու հեռախոսային խոսակցությունները սահմանված կարգով արձանագրվել և փաստաթղթավորվել են։

Հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցավոր խմբավորման անդամները, Ադրբեջանի՝ նախապես թիրախ ընտրված քաղաքացիների դեմ մահափորձեր իրականացնելու նպատակով ուսումնասիրել են նրանց տեղաշարժի մշտական երթուղիներն ու անձնական պահպանության վիճակը, տեղեկություններ հավաքել, ինչպես նաև պայմանավորվել են ծրագրված հանցավոր գործողությունները կատարելուց հետո թաքնվել արտերկրում գտնվող հակամարտության գոտիներում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն