hetq.am Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, ինչից հետո հայտարարել է պաշտոնական Կիևին ևս 3.3 միլիարդ եվրո տրամադրելու մասին։
«Ռուսաստանն անդադար թիրախավորում է Կիևը՝ փորձելով անհնարին դարձնել դրա բնակիչների առօրյա կյանքը։ Մենք նրանց և բոլոր ուկրաինացիների կողքին ենք։ Վաղը մենք Ուկրաինային ևս 3,3 միլիարդ եվրո կհատկացնենք հրթիռներ և անօդաչուներ գնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 11-ին Եվրահանձնաժողովը հաստատել էր Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի տրամադրումը պաշտպանական տարբեր միջոցներ ձեռք բերելու նպատակով։
ԵՄ-ն այս որոշմամբ Ուկրաինային հնարավորություն է տվել ձեռք բերել PAC-3 հրթիռներ՝ նախատեսված Patriot համակարգերի համար։ Ֆինանսավորումն իրականացվում է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկային աջակցության ծրագրի շրջանակում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում