Ակնկալում ենք, որ հայկական ապրանքների արտոնությունները շուտով կյանքի կկոչվեն․ԵՄ դեսպան | azatutyun.am

Ակնկալում ենք, որ հայկական ապրանքների արտոնությունները շուտով կյանքի կկոչվեն․ԵՄ դեսպան | azatutyun.am

azatutyun.am ԵՄ-ն ակնկալում է, որ հայկական ապրանքների նկատմամբ սահմանված արտոնությունները շատ շուտով կգործարկվեն, Վանաձորում հայտարարել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ընդգծելով՝ «Եվրոպական Միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել, և Եվրոպական կառույցն աշխատում է դրանք է՛լ ավելի շոշափելի դարձնել»։

«Հետևելով որոշ շատ կոշտ, հարկադրական միջոցների, որոնք Հայաստանի կարևոր հյուսիսային գործընկերը ձեռնարկել է դեպի այդ երկիր արտահանման դեմ, ԵՄ-ն մեծացրել է իր աջակցությունն առևտրին», – ասել է ԵՄ դեսպանն ու շեշտել Բրյուսելի առաջարկած առևտրային արտոնությունները, որոնք հնարավորություն կտան բազմաթիվ հայկական ապրանքների ԵՄ շուկա մտնել առանց մաքսատուրքերի։

Խոսքը ԵՄ-ի նոր առևտրային արտոնությունների մասին է, որոնցով հայկական մի քանի հարյուր տեսակի ապրանքներ հնարավորություն կստանան եվրոպական շուկա արտահանվել առանց մաքսատուրքի։ Արտոնությունները Բրյուսելը Հայաստանին առաջարկել է ռուսական սահմանափակումների ֆոնին՝ օգնելու արտահանողներին նոր շուկաներ գտնել։ Նախատեսվում է, որ արտոնյալ ռեժիմը կգործի սահմանափակ ժամկետով և կընդգրկի հայկական արտահանման մի շարք ապրանքատեսակներ։

«Այս շաբաթ մենք տեսանք Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց այս առաջարկին, և ակնկալում ենք, որ սա շատ շուտով կպաշտոնականացվի»,-ասել է Մարագոսը։

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

Որպես հարաբերությունների սերտացման վկայություն՝ ԵՄ դեսպանը վկայաբերել է նաև Հայաստանի ու Եվրոպական միության միջև շարունակվող բանակցությունները վիզաների ազատականացման շուրջ։ «Հայաստանն այժմ աշխարհում միակ երկիրն է, որի հետ մենք ունենք վիզաների ազատականացման երկխոսություն, և ակնկալում ենք կոնկրետ առաջընթաց այս ոլորտում: Կա գործողությունների ծրագիր, կառավարությունը աշխատում է դրա վրա», հայտարարել է Վասիլիս Մարագոսը:

Ըստ ԵՄ հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի, գնդակը «հիմա Հայաստանի իշխանությունների ձեռքերում է»: «Ես շատ վստահ եմ, որ մեր տեսած առաջընթացի պայմաններում դա շատ չի ուշանա, և մենք շատ ակտիվորեն աշխատում ենք դա կյանքի կոչելու ուղղությամբ», ասաց Վասիլիս Մարագոսը։

ԵՄ-ն Սյունիքում նախատեսում է 250 միլիոն եվրոյի ներդրում

ԵՄ դեսպանը նշել է, որ հաջորդ շաբաթ այցելելու են Սյունիք, որտեղ Եվրոպական կառույցը նախատեսում է 250 միլիոն եվրոյի ներդրում կատարել՝ մարզի զարգացմանն ու բիզնեսին աջակցելու նպատակով: Հենց այդ տարածքով է անցնելու նաև TRIPP ճանապարհը, որը Ադրբեջանի մայր տարածքը Նախիիջանին կապելուց և Տրանս-Կասպյան առևտրային երթուղում կարևոր օղակ ստեղծելուց բացի ենթադրում է նավթագազային խողովակաշարային, օպտիկամանրաթելային և էներգետիկ նախագծեր։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն