Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բրազիլի դեսպանի հետ | hetq.am

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բրազիլի դեսպանի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բրազիլի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վաս Պիտալուգային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպնին կատարված աշխատանքի համար և հույս հայտնել, որ Հայաստան-Բրազիլ հարաբերությունները կշարունակեն զարգանալ, մասնավորապես՝ տուրիզմի և տնտեսական կապերի ակտիվացման միջոցով:

Զրուցակիցները քննարկել են երկու պետությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները և անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն