Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին | news.am

Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Խուստուփ լեռան տարածքում 2 քաղաքացի է մոլորվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Ահազանգով Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից անմիջապես դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են 14 փրկարար և Էկոպարեկային ծառայության մեկ կարգախումբ։

Բարդ տեղանքում որոնողական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։

Ծավալուն որոնողական աշխատանքների արդյունքում ժամը 11-ի սահմաններում Վաչագան գյուղից 6 կմ դեպի Խուստուփ տանող ճանապարհին՝ Քոլ կոչվող հանդամասին հարակից անտառում, փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն