Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն | primeminister.am

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտում այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Կենտրոնի տնօրեն Տոբիաս Մելցը վարչապետին է ներկայացրել կենտրոնի գործունեությունը, ջրածնային տեխնոլոգիաների ոլորտում զարգացումները, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրածնային տեխնոլոգիաների անվտանգ կիրառմանը, փորձարկումներին, մոդելավորմանը,, սենսորային տեխնոլոգիաներին, թվային մոդելներին և այլն:

Անդրադարձ է կատարվել նաև այս ոլորտում համագործակցության հնարավորություններին»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն