azatutyun.am «Միասնության ուժը – 2026» խորագրով զորավարժություններ կանցկացվեն Ադրբեջանում՝ Թուրքիայի և Ուզբեկստանի զինծառայողների մասնակցությամբ, հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Զորավարժությունների նպատակը, որոնք կանցկացվեն անձնակազմի, մարտական տեխնիկայի, ռազմածովային և ավիացիոն միջոցների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ, համատեղ գործողությունների անցկացմանը պատրաստության բարձրացումն է, զորքերի համակարգման ուժեղացումը, ստորաբաժանումների մարտական կարողությունների կատարելագործումը, ասված է հաղորդագրությունում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում