Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել

Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 1․40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելիս Հաղթանակի կամրջի վրա նկատել են մի կնոջ, որը փորձում է նետվել կամրջից։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանների օպերատիվ և արդյունավետ գործողությունների արդյունքում օտարերկրյա քաղաքացի 36-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է։

Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն