Թրամփը հայտարարում է Գրենլանդիայի շուրջ նոր համաձայնագրի մասին | azatutyun.am

Թրամփը հայտարարում է Գրենլանդիայի շուրջ նոր համաձայնագրի մասին | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել, ըստ որի՝ կղզում ԱՄՆ-ն զգալի ռազմական ներկայություն կունենա, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Truth Social-ում կատարած գրառման մեջ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի թշնամիները չեն կարողանա կղզում զգայուն նշանակության ներդրումներ կատարել առանց Միացյալ Նահանգների հավանության, և որ համաձայնագիրը ժամկետային սահմանափակում չունի։

«Իմ հանձնարարությամբ մենք աշխատել ենք Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչների հետ՝ երաշխավորելու, որ Միացյալ Նահանգները միշտ կունենա Գրենլանդիայում անհրաժեշտ գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորություն՝ Գրենլանդիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգությունն ապահովելու և պաշտպանելու նպատակով», – գրել է Թրամփը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն