news.am 1979 թվականից ի վեր Գրենլանդիան և Անտարկտիդան կորցրել են 12,5 տրիլիոն տոննա սառույց, ինչը հանգեցրել է համաշխարհային օվկիանոսի մակարդակի մոտ 3,2 սանտիմետր բարձրացման, ասվում է խոշոր գիտական հետազոտությունում։
Գիտնականները պարզել են, որ վերջին տասնամյակներին սառույցի կորուստն արագացել է, հատկապես՝ 1990-ականներից սկսած։
Այդ կորուստների մեծ մասը կապված է օվկիանոսի ավելի բարձր ջերմաստիճանների հետ, որոնց պատճառով սառցադաշտերն ավելի շատ սառույց են թափում ծով, հաղորդում է Euronews-ը։
Հետազոտությունը հիմնված է արբանյակային դիտարկումների վրա, որոնք ընդգրկում են ավելի քան չորս տասնամյակ։ Անտարկտիդայի համար տվյալները հետևվում են մինչև 1979 թվականը, իսկ Գրենլանդիայի համար՝ մինչև 1972 թվականը։
Ստացված տվյալները ցույց են տալիս, որ սառցե վահանները համեմատաբար կայուն են մնացել 1970-ականներին, 1980-ականներին և մինչև 1990-ականները։
Այնուհետև սառույցի կորստի տեմպը սկսեց աճել, իսկ ամենամեծ արագացումը գրանցվել է 2010-ականներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում