ՀՀ Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կխրախուսվեն միանվագ դրամական պարգևատրմամբ։ Այս մասին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու են պարգևավճարներից։
««Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից․ միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար։
Զարգացո՛ւմ, այլ ոչ թե հանձնում»,- գրել է նա Ֆեյսբուքում։