news.am Ադրբեջանը երկարաձգել է հատուկ կարանտինային ռեժիմի գործողության, ինչպես նաև ցամաքային սահմանների փակման ժամկետը մինչև 2027 թվականի հունվար։
Երկրի վարչապետ Ալի Ասադովի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ ռեժիմը կգործի մինչև 2027 թվականի հունվարի 2-ի ժամը 06:00-ն։
Փաստաթղթում նշվում է, որ որոշումն ընդունվել է կորոնավիրուսային COVID-19 վարակի տարածումը կանխելու և դրա հնարավոր հետևանքները մեղմելու նպատակով։
Ավելի վաղ՝ 2026 թվականի հունիսին ընդունված որոշման համաձայն, հատուկ կարանտինային ռեժիմը պետք է ավարտվեր հոկտեմբերի 1-ին, ինչից հետո նախատեսվում էր բացել ցամաքային սահմանները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում