Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը | 1lurer.am

Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը | 1lurer.am

1lurer.am Սեպտեմբերի 18-ին Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ մզկիթներից մեկի մոտակայքում, տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն արդեն անցել է 30-ը: 100-ից ավելի մարդ վիրավորվել է: Փլուզվել է մզկիթի պատերից մեկը: Վնասվել են նաև մերձակա շինություններ։

ԶԼՄ-ների տվյալով՝ մզկիթը եղել է ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ: Վիրավորների թվում կան նաև ոստիկաններ։

Հաղորդվում է, որ պայթյունն իրականացրել է ինքնասպան տահաբեկիչը: Սակայն որևէ խմբավորում դեռ պատասխանատվություն չի ստանձնել տեղի ունեցածի համար:

Նշվում է, որ մզկիթի մոտակայքում փոխհրաձգության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները վնասազերծել են վեց կասկածյալի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն