ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ | armenpress.am

ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ | armenpress.am

armenpress.am Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած ամենամյա այցի շրջանակում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից, դեսպանին ուղեկցել են Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Ա. Իվանովան և «Ռուսական արտահանման կենտրոն» ԲԸ ներկայացուցչության ղեկավար Վ. Ենոքյանը։

Ձեռնարկությունների ղեկավարները ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել են տեխնոլոգիական գործընթացների ընթացիկ արդիականացման աշխատանքները, որոնք ուղղված են արտադրության ծավալների ավելացմանն ու արտադրական գործընթացների բնապահպանական ազդեցության նվազեցմանը։

Նրանք նաև տեղեկացրել են տարածաշրջանի սոցիալական ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող լայնածավալ աշխատանքների մասին։

Ռուսաստանի դեսպանությունում Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները բնութագրել են որպես Հայաստանի հանքարդյունաբերության առաջատար ձեռնարկություններ, որոնք նշանակալի ներդրում ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն