news.am Դանիան ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած՝ Գրենլանդիայի անվտանգության վերաբերյալ համաձայնագիրը։ Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ փաստաթուղթը Վաշինգտոնին կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողություն» է տալիս և թույլ չի տա Ռուսաստանին ու Չինաստանին ռազմաբազաներ տեղակայել այնտեղ, փոխանցում է AFP-ն։
Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը նշել է, որ Դանիայի և Գրենլանդիայի կողմից ավելի վերջերս հայտարարված համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
«Գալիք շաբաթը կարող է հաջող ստացվել», – սոցցանցերում գրել է Ռասմուսենը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում