factor.am 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի և հայրենազրկման տարելիցի կապակցությամբ արցախցիները նախաձեռնել են լռության և հիշատակի երթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հիշատակին։ Պաշտոնական տվյալներով զոհերի թիվը 200 է։
«Արցախի մայրություն» ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը վերհիշել է երեք տարի առաջ տեղի ունեցածը և նշել` կարևոր է Արցախի համար զոհվածների հիշատակը վառ պահել․ «Ամսի 19-ին սկսվեցին առաջին պայթյունները Ստեփանակերտի վրա։ Մենք եղել ենք շրջապատված ինը ամիս… Այս երթը ստիպում է մեզ ուժեղանալ, ավելի համախմբվել։ Մենք պարտավոր ենք հիշել մեր տղաների զոհաբերությունը, հերոսությունը, ովքեր զոհվել են մեզ համար։ Բոլոր տղաները, ովքեր զոհվել են 88-ից մինչև այսօր, իմ տղաներն են, մեր տղաներն են… Մենք պարտավոր ենք այսօր երդում տալ նրանց առջև՝ նայելով նրանց աչքերին ասել, որ մենք ձեզ հիշում ենք և մենք շարունակելու ենք այս պայքարը, որովհետև մենք իրավունք ունենք ապրել մեր հայրենի երկրում՝ Արցախում, մեր հողում»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում